ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ աշխարհաքաղաքական առճակատման սրումը կազդի դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի նշանակալիության վրա, սակայն յուանի՝ այս դերը ստանձնելու ճանապարհին շատ դժվարություններ կան, հայտարարել է տնտեսագետ Նուրիել Ռուբինին Financial Times-ի համար գրած հոդվածում։ Նուրիել Ռուբինին ամերիկացի տնտեսագետ է, քչերից մեկը, ով կանխատեսել էր ԱՄՆ անշարժ գույքի շուկայում «փուչիկի» փլուզումը 2007-2008 թվականներին եւ դրան հաջորդած համաշխարհային ճգնաժամը:RBC-ի փոխանցմամբ՝ նա գրել է, որ ներկայիս համակարգը սպառնում է ձեւավորվող շուկաներով երկրներին՝ կապված ԱՄՆ տնտեսության ներքին այնպիսի գործոնների հետ, ինչպիսին է, օրինակ, գնաճը։ Տնտեսագետը նշել է, որ Չինաստանը Սաուդյան Արաբիայի հետ միասին յուանով առաջին գործարքն իրականացրել է դեկտեմբերին, ապագայում այս երկու երկրները կարող են պայմանավորվել նավթի առեւտրի համար չինական արժույթով հաշվարկներ կատարելու շուրջ։ Դոլարի գերակայության համար սպառնալիքներ են ներկայացնում են նաեւ թվային արժույթները, WeChat Pay եւ Alipay վճարային համակարգերը, ինչպես նաեւ Swift միջբանկային համակարգին այլընտրանքի ի հայտ գալը։«Այս բոլոր պատճառներով ԱՄՆ դոլարի՝ որպես հիմնական պահուստային արժույթի հարաբերական մայրամուտը, հավանաբար, տեղի կունենա հաջորդ տասնամյակի ընթացքում: Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ աճող աշխարհաքաղաքական մրցակցությունն անխուսափելիորեն կզգացվի նաեւ համաշխարհային պահուստային արժույթի երկբեւեռության տեսքով»,- գրել է Ռուբինին: 10.01.2023 | 17:33 Ռուբինի. 10 տարի հետո կարող է տեղի ունենալ ամենալուրջ պարտքային ճգնաժամը Միաժամանակ, տնտեսագետը հիշեցրել է, որ դոլարի գերակայությունը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բրետտոն Վուդսի համակարգի ստեղծմամբ (համաշխարհային բոլոր արժույթների փոխարժեքը կապվում էր ԱՄՆ դոլարի հետ), եւ նույնիսկ ֆիքսված փոխարժեքներից հրաժարվելը 1970-ականներին սպառնալիք չդարձավ դոլարի առաջատարության համար։ Մեր օրերում, սակայն, մի կողմից Արեւմուտքի, մյուս կողմից Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ աճող մրցակցության, ինչպես նաեւ թվային արժույթների ի հայտ գալու պատճառով, թերահավատները տեսնում են ապադոլարիզացիայի արագացման հեռանկարը, գրել է Ռուբինին։Միաժամանակ, նրանց ընդդիմախոսները հիշեցնում են, որ «դուք չեք կարող ինչ-որ բան փոխարինել ոչնչով», իսկ ԱՄՆ դոլարի դերը որպես վճարման միջոց էապես չի նվազել՝ չնայած այս խնդրի բոլոր քննարկումներին։ Ռուբինին նշել է. «Ինչպես արտահայտվել էր ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Լոուրենս Սամերսը, «Եվրոպան թանգարան է, Ճապոնիան՝ ծերանոց, իսկ Չինաստանը՝ բանտ»: Բացի այդ, չինական յուանը չի կարող դառնալ իրական պահուստային արժույթ, քանի դեռ Պեկինն աստիճանաբար չվերացնի կապիտալի շարժի նկատմամբ վերահսկողությունը, իսկ փոխարժեքը չդառնա ավելի ճկուն: Tweet Դիտում՝ 5589