Կոնվերս Բանկի գործունեությունը հերթական անգամ բարձր գնահատականի է արժանացել միջազգային գործընկեր կառույցի կողմից: 2022 թվականի գործունեության արդյունքով բանկն արժանացել է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի Visa Direct մրցանակին: Այն բանկին է շնորհվել Visa վճարային քարտերով «Քարտից քարտ» փոխանցումների քանակական աճի, արագության, անընդհատության ու որակի համար: Visa Direct-ը տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս իրական ժամանակում իրականացնել ապահով փոխանցումներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկիր: Փոխանցման գործընթացը պարզ է. դրա համար բավարար է մուտք գործել Converse Mobile հավելվածի «Փոխանցումներ» բաժին, ընտրել «Փոխանցում քարտին» եւ հետեւել քայլերին: Փոխանցում հնարավոր է նաեւ բանկի Առցանց վճարումների հարթակով եւ մասնաճյուղային ցանցում: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում է րոպեների ընթացքում:Նշված փոխանցումներն ապահովված են ինչպես Visa համակարգի, այնպես էլ Կոնվերս Բանկի անվտանգության համակարգերով: Կոնվերս Բանկը Visa International միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է 2002 թվականից: Համագործակցության շրջանակում տարբեր տարիներին իրականացվել են հաճախորդների խրախուսման տասնյակ ծրագրեր, որոնց շրջանակում բանկի Visa քարտապանները ստացել են տարբեր արժեքավոր նվերներ: Վերջին՝ 2022թ. նոյեմբերին մեկնարկած ակցիայի եզրափակիչ միջոցառումը կկայանա առաջիկայում:Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 11801