Ֆլայ Արնա. Ավագ բորտուղեկցորդի որակավորում է ստացել 8 աշխատակից

02.02.2023 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆլայ Արնա #ավագ բորտուղեկցորդ
Հայաստանի ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան մասնագիտական աճի հնարավորություն է ընձեռել իր աշխատակիցներին:

Ինչպես հայտնել են Ֆլայ Արնայից, 8 բորտուղեկցորդ հնարավորություն է ստացել վերապատրաստվել ավագ բորտուղեկցորդի որակավորում ձեռք բերելու համար՝ մասնակցելով ավիաընկերության կողմից կազմակերպված մի շարք տեսական դասընթացների, որոնց հաջորդել են ստուգողական թռիչքները:

Արդյունքների ամփոփումից հետո ավագ բորտուղեկցորդի որակավորում է ստացել 8 աշխատակից:

Հայկական ազգային ավիաուղիներ հանդիսանալով՝ Ֆլայ Արնան վերահաստատում է իր առաքելությունը՝ նպաստել Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացմանը: 2022 թվականի հուլիսից առ այսօր ավիաընկերությունը վերապատրաստել է ավելի քան 56 բորտուղեկցորդի:

«Ֆլայ Արնան հետեւողականորեն ներդրում է կատարելու մարդկային կապիտալում՝ նպաստելով Հայաստանում ավիացիայի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, ինչպես նաեւ ավիացիայի ոլորտի սիրահարների նոր սերնդի զարգացմանը»,- ասված է ավիաընկերության հաղորդագրությունում:
Դիտում՝ 2270
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW