«Տաշիր»-ը կգործարկի հագուստի սեփական բրենդը

02.02.2023 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Տաշիր» #Take Away
«Տաշիր» ընկերությունների խումբը մտադիր է գործարկել հագուստի սեփական բրենդը։ Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել են «Տաշիր»-ի մամուլի ծառայությունում։

Նշվում է, որ այն ներկայացված կլինի ընկերության Take Away ցանցի սեփական հանրախանութներում։ «Տաշիր»-ը նաեւ նոր տարածքներ է փնտրում առեւտրի կենտրոններում այս հանրախանութների բացման համար, հավելել են մամուլի ծառայությունում։

Պարբերականը նշում է, որ ներկայումս «Տաշիր»-ն ունի երեք հանրախանութ սեփական առեւտրի կենտրոններում: Անցած տարի խումբը գործարկել է նաեւ Zebra Home տան համար նախատեսված ապրանքների ցանցը, որի առաջին խանութը բացվել է «Տաշիր»-ին պատկանող Kvartal West առեւտրի կենտրոնում։
Դիտում՝ 11267

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW