Ֆինանսաբանկային ոլորտի զարգացման նոր խթան․ կնքվել է եռակողմ հուշագիր

01.02.2023 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #ԵՊՀ #հուշագիր
Ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի կիրականացվեն ֆինանսաբանկային ոլորտին առնչվող կրթական ու հետազոտական համատեղ նախագծեր, ըստ անհրաժեշտության կկազմակերպվեն բաց դասեր, մասնագիտական հանդիպում-քննարկումներ:

Հայաստանի բանկերի միությունից (ՀԲՄ) հայտնում են, որ համագործակցության հուշագիրը ստորագրել են ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, նույն ֆակուլտետի «Հետազոտությունների եւ գործարարության կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Մերուժան Գալստյանը:

Հուշագրով, մասնավորապես, կարեւորվում է բանկային ոլորտի կադրերի որակավորման բարձրացման խնդիրը, ֆինանսական գրագիտության եւ ֆինանսաբանկային ոլորտի հիմնահարցերի շուրջ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը։

Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը լայն հնարավորություններ է ստեղծում ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ուսանողների համար՝ տարբեր ուղղություններով մասնագիտական հմտությունները զարգացնելու առումով:
Դիտում՝ 2802
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW