Evocabank. Չինական յուանով եւ ԱՄԷ դիրհամով միջազգային փոխանցումներ

31.01.2023 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #յուան #դիրհամ
Evocabank-ի միջոցով արդեն հնարավոր է իրականացնել Չինական յուանով եւ ԱՄԷ դիրհամով միջազգային փոխանցումներ։

Evocabank-ից հայտնել են, որ յուանով եւ դիրհամով փոխանցումներ կարելի է կատարել Չինաստանի եւ ԱՄԷ-ի ցանկացած բանկ, իսկ կիրառվող սակագինը կազմում է 0.15% (նվազագույնը՝ 7,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 70,000 ՀՀ դրամ)։

Նշվում է, որ Evocabank-ի հաճախորդները կարող են իրականացնել արտարժութային փոխանցումներ արտերկիր իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հաշիվներին` օգտվելով Evocabank-ում հասանելի SWIFT էլեկտրոնային վճարումների միջազգային համակարգի ծառայություններից:

Միջազգային փոխանցումներ կարելի է կատարել EvocaTOUCH հավելվածով, ինչպես նաեւ Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում։
Դիտում՝ 5747

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW