2022-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աճել է 14.2%-ով
31.01.2023 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ selcdn.net

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2022թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 7.8%-ով, շինարարության ծավալը՝ 12.5%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 0.4%-ով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 17%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի 28.2%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 16.1%-ով:
Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 8.6% եւ 2.6%-ով:
Միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 15.5%-ով (պետական՝ 4.3%-ով, ոչ պետական՝ 19%-ով):
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 68.6%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 77.7%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 63.5%-ով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: