Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ

31.01.2023 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ ԿԲ #վերաֆինանսավորման տոկոսադրույք
Հունվարի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

- անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%,

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%,

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:30-ին, եւ ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով եւ ֆեյսբուքյան էջով:
Դիտում՝ 28117

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW