Թոփ մենեջերների եւ ՏԱ մասնագետների միջեւ թյուրըմբռնումը հանգեցնում է կիբեռմիջադեպերի

31.01.2023 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կասպերսկի» #կիբեռմիջադեպեր
«Կասպերսկի» ընկերության գլոբալ հարցման տվյալներով՝ թոփ մենեջերների կեսից ավելին (62%) ընդունում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության (ՏԱ) բաժնի հետ թյուրըմբռնումը հանգեցրել է իրենց կազմակերպություններում առնվազն մեկ միջադեպի:

Հարցումն անցկացվել է 2022-ի հոկտեմբերին՝ աշխարհի 25 երկրների ավելի քան 1300 ընկերությունների (50-ից ավելի հաստիքով) ղեկավարների մասնակցությամբ։

Հարցվածների երկու երրորդը (67%) հաստատել է նաեւ, որ հաղորդակցման հետ կապված խնդիրները լրջորեն հետաձգել են կիբեռանվտանգության ոլորտում նախագծերի իրականացումը։ Մոտ մեկ երրորդը հայտարարել է, որ մեկ անգամ չէ, որ բախվել է նման դժվարությունների։

Վատ հաղորդակցման այլ բացասական հետեւանքների թվում են վատնված բյուջեն, արժեքավոր աշխատակցի կորուստը եւ թիմերի միջեւ հարաբերությունների վատթարացումը: Նման իրավիճակներում հայտնվել է հարցվածների կեսից ավելին (61%)։ Ընդհանուր առմամբ, կիբեռանվտանգության հարցերի շուրջ թյուրըմբռնման է բախվել ՏՏ-ի հետ կապ չունեցող հարցվածների 98%-ը։

Հաղորդակցման դժվարությունները ոչ միայն վատթարանում են բիզնեսի ցուցանիշները: Դրանք նաեւ ազդում են աշխատակիցների հուզական վիճակի վրա (34%) եւ ղեկավարներին ստիպում են կասկածի տակ դնել կիբեռանվտանգության մասնագետների կոմպետենտությունը (33%): Բացի այդ, թոփ մենեջերների 28%-ը խոստովանում է, որ թյուրըմբռնման պատճառով կորցնում է վստահությունը բիզնեսի պաշտպանվածության հարցում, իսկ 26%-ը՝ որ նման իրավիճակն իրենց ստիպում է նյարդայնանալ, եւ դա ազդում է իրենց աշխատանքի արդյունավետության վրա։

«Ընկերության ղեկավարների եւ կիբեռանվտանգության համար պատասխանատու մասնագետների միջեւ հստակ հաղորդակցումը բիզնեսի պաշտպանվածության անհրաժեշտ պայման է։ Խնդիրն ինքներդ ձեզ ուրիշների տեղը դնելն է, լուրջ թյուրըմբռնումը կանխատեսելը եւ կանխելը: Սա նշանակում է, որ, մի կողմից, CISO-ն (Chief Information Security Officer) պետք է կարողանա շփվել բիզնեսի լեզվով, որպեսզի ավելի լավ բացատրի առկա ռիսկերը եւ անվտանգության միջոցների անհրաժեշտությունը: Մյուս կողմից՝ թոփ մենեջերները պետք է հասկանան, որ քսանմեկերորդ դարում տեղեկատվական անվտանգությունը բիզնեսի անբաժանելի մասն է, իսկ ՏԱ-ի բյուջե ձեւավորելը՝ ներդրում է ընկերության ակտիվների պաշտպանության մեջ»,- մեկնաբանել է «Կասպերսկի» ընկերության տեղեկատվական անվտանգության վարչության ղեկավար Ալեքսեյ Վովկը։

Բիզնեսի ղեկավարների եւ կիբեռանվտանգության մասնագետների միջեւ հաղորդակցման հիմնախնդիրների վերաբերյալ հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է այս հղմամբ:
Դիտում՝ 7885
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW