ԱՄՀ-ն բարելավել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը
31.01.2023 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ gettyimages

Հոկտեմբերին ԱՄՀ-ն կանխատեսում էր, որ այս տարի համաշխարհային տնտեսությունը կաճի 2,7%-ով: Իսկ 2022 թվականի համար գլոբալ աճի նախնական գնահատականը 3,4% է, որը 0,2 տոկոսային կետով բարձր է հոկտեմբերին արված կանխատեսումից։
Այնուամենայնիվ, հիմնադրամը նշում է, որ 2023 եւ 2024 թվականներին համաշխարհային տնտեսության կանխատեսվող աճը (ինչպես նաեւ 2022 թվականի փաստացի արդյունքը) ցածր է 2000-2019 թվականների պատմական տարեկան միջինից՝ 3,8%։
ԱՄՀ գլխավոր տնտեսագետ Պիեռ-Օլիվյե Գուրինշայի (Pierre-Olivier Gourinchas) գնահատմամբ՝ այս տարի համաշխարհային ՀՆԱ-ի աճի կեսը բաժին է ընկնում Չինաստանին եւ Հնդկաստանին, մինչդեռ ԱՄՆ-ին եւ Եվրոգոտուն՝ ընդամենը 10%։

Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: