2022-ին Wildberries-ը ներդրել է 249 մլրդ ռուբլի գնորդներին զեղչեր տրամադրելու համար

30.01.2023 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wildberries #հաճախորդներ #զեղչեր
Ռուսաստանյան Wildberries առցանց ռիթեյլերը 2022 թվականին գնորդներին զեղչեր տրամադրելու համար ներդրել է 249 միլիարդ ռուբլի, ինչը 38%-ով ավելի է, քան 2021 թվականին։

Ինչպես հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը, խոսքը Wildberries-ի հաշվին ապրանքների համար լրացուցիչ զեղչերի տրամադրման մասին է։

Զեղչերում ներդրումների ամենամեծ ծավալը կատարվել է դեկտեմբերին՝ 46,6 միլիարդ ռուբլի, ինչը 2,7 անգամ գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ 2022 թվականի 11 ամիսների արդյունքներով 203 միլիարդ ռուբլի է ներդրել գնորդներին զեղչեր տրամադրելու համար։
Դիտում՝ 8231

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW