ՀՀ բանկերի վարկային պորտֆելը հոկտեմբերի վերջին կազմել է 630 մլրդ 371 մլն դրամ

01.12.2008 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանյան առեւտրային բանկերի վարկային պորտֆելը 2008թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է## 630 մլրդ 371 մլն դրամ` սեպտեմբերի համեմատ ավելանալով 16 227 մլն դրամով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, բանկերի կողմից արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 241 097 մլն դրամ, ազգային դրամով` 382 978 մլն դրամ:

ՀՀ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը 2008թ. հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 55 605 մլն դրամ:

Դիտում՝ 8816

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW