Տնտեսագետ, Ռուսական տնտեսագիտական դպրոցի (РЭШ) գիտական ղեկավար, Պոմպեու Ֆաբրա համալսարանի (Բարսելոնա) պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովի կարծիքով, մարդիկ հակված են մեղադրել սոցիալական ցանցերի ալգորիթմներին այն պարագայում, երբ իրենք են ձեւավորում սեփական պատկերացումները:Մեդիամաքսի «Կարմիր թել» հաղորդաշարի ընթացքում Ռուբեն Ենիկոլոպովը նշել է, որ մարդիկ ինքնուրույն են կազմում իրենց «տեղեկատվական դիետան», իսկ հիմնական ֆիլտրը սոցցանցային ընկերներն են, ոչ թե մեքենաները։ Ավելին, նրա կարծիքով, շատերն ընդհանրապես նպատակ չունեն օբյեկտիվ պատկեր ստանալ։Զրույցի թեմաները.00:00 - սկիզբ00:55 – ինչո՞ւ են մարդիկ ավելի ու ավելի տարակարծիք դառնում՝ սոցիալական ցանցերից օգտվելիս02:10 - շատերը օբյեկտիվ պատկեր ստանալու նպատակ չունեն 04:04 – մենք եւ մեր լրատվական լրահոսը06:54 - առաջին ֆիլտրը սոցցանցային ընկերներն են, ոչ թե ալգորիթմը09:15 - սոցցանցերը մարդկանց պակաս երջանիկ են դարձնում 12:51 - եթե ինչ-որ բան չեք «լայքել», այն տեղի չի ունեցել17:41 – բուն բովանդակության եւ դրա սպառման ձեւերի փոփոխությունը 24:00 - ալգորիթմները «սեւ արկղ» են. ոչ ոք չգիտի, թե ինչպես են դրանք աշխատում28:47 - անցում երկու բաժակակցից լայն զանգվածներին32:50 - «ազնիվ խոսքի» դերը տեխնոլոգիականացման պայմաններում Tweet Դիտում՝ 3530