2022-ին ՌԴ բանկային հատվածի զուտ շահույթը կրճատվել է գրեթե 12 անգամ

27.01.2023 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #բանկեր շահույթ
2022-ի ճգնաժամային տարվա արդյունքներով ռուսաստանյան բանկերը գրանցել են 203 միլիարդ ռուբլու զուտ շահույթ, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի բանկի (ԿԲ) տվյալները: Այս ցուցանիշը մոտ 12 անգամ պակաս է 2021-ին արձանագրված շահույթից։

Այնուամենայնիվ, ֆինանսական արդյունքը Կենտրոնական բանկի կանխատեսումից ավելի լավն է. նոյեմբերին Ռուսաստանի Բանկի կարգավորման եւ վերլուծության դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Դանիլովը ենթադրում էր, որ ռեկորդային կորուստներից հետո բանկերը կկարողանան ընդամենը «զրոյական մակարդակ» գրանցել։

«Այս արդյունքին, այդ թվում, նպաստել է հիմնական եկամուտների աստիճանական վերականգնումը՝ երկրորդ կիսամյակում տոկոսադրույքների նվազեցման եւ բիզնեսի աճի ֆոնին»,- ասված է ԿԲ-ի՝ բանկային հատվածի զարգացմանը նվիրված զեկույցում։

Բացի այդ, ռուսաստանյան բանկերը դեկտեմբերին վաստակել են 342 միլիարդ ռուբլի զուտ շահույթը՝ երեք անգամ ավելի, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում։ Ֆինանսական արդյունքին աջակցել է ռուբլու թուլացման պատճառով արժութային վերագնահատումը։

2021 թվականի ռեկորդային արդյունքի (2,4 տրիլիոն ռուբլի) համեմատ՝ վարկային հաստատությունների շահույթը կրճատվել է 11,8 անգամ։ Ռուսաստանի բանկային հատվածը տարեկան այդքան ցածր զուտ շահույթ չի գրանցել առնվազն յոթ տարի՝ սկսած 2015 թվականի ճգնաժամից։ Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ այն ժամանակ ֆինանսական արդյունքը եղել էր 192 միլիարդ ռուբլու մակարդակում։
Դիտում՝ 5745
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW