IDBank-ի նոր գործընկերն է GFN.AM հարթակը

26.01.2023 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #GFN.AM
2023թ. հունվարի 26-ից սկսած` հնարավոր կլինի գրանցվել GFN.AM-ում, ինչը հետագայում բաժանորդներին հասանելիություն կապահովի GeForce NOW-ի ծառայության բետա տարբերակից օգտվելու։

 IDBank-ից հայտնել են, որ GFN.AM-ը թույլ է տալիս Հայաստանի գեյմերներին, պահպանելով վերջին սերնդի NVIDIA GeForce գրաֆիկայի առավելությունները, օգտվել գրաֆիկական ամենապահանջկոտ խաղերից գրեթե ցանկացած սարքից՝ ներառյալ ցածր հզորության համակարգիչներից, սմարթֆոններից եւ պլանշետներից` iOS կամ Android համակարգերի միջոցով, ինչպես նաեւ այն հեռուստացույցներից, որոնք ունեն նման հնարավորություն։

«GFN.AM-ը համատեղելի է թվային խաղերի խոշորագույն խանութների հետ եւ խաղեր է հեռարձակում անմիջապես գեյմերների գրադարաններից Steam-ում, Epic Games Store-ում, Ubisoft Connect-ում եւ այլն:

GFN.AM-ի կատալոգն արդեն ունի ավելի քան 1500 խաղ, որոնք կարելի է հեռարձակել ամպից, ընդ որում՝ այդ խաղերից 100-ն անվճար է: Նոր խաղերը ավելացվում են շաբաթական պարբերականությամբ: Այսօրվանից խաղացողները կարող են ստեղծել հաշիվ GFN.AM-ում, որը թույլ կտա մուտք գործել ծառայության փակ բետա տարբերակ։ Օգտատերերը կկարողանան ընտրել բաժանորդագրության հարմար տարբերակ: Բազային բաժանորդագրությունը տրամադրվում է անվճար։ Պրեմիում կամ Ultimate բաժանորդագրության արժեքը եւ առավելությունները կարելի է գտնել կայքում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Բազային բաժանորդագրություն – անվճար է եւ թույլ է տալիս խաղացողներին ծանոթանալ խաղային ծառայությանը՝ առաջարկելով մինչեւ 30 րոպե տեւողությամբ խաղային սեսսիաներ:

Պրեմիում բաժանորդագրություն - ապահովում է ամպային խաղերի ծառայության ավելի շատ առավելություններ.

-    Խաղը սկսելիս առաջնահերթ մուտք դեպի սերվերներ;

-    Խաղային սեսսիաներ՝ մինչեւ 6 ժամ;

-    NVIDIA RTX տեխնոլոգիաների հասանելիություն:

Ultimate բաժանորդագրություն - խաղացողներին տալիս է «Premium» -ի բոլոր հնարավորությունները եւ այլ առավելություններ.

-    Բացառիկ մուտք դեպի GeForce RTX 3080 սերվերներ ներկայում եւ GeForce RTX 4080 սերվերներ՝ ապագայում;

-    Պատկերի 4K կետայնություն, կադրերի հաճախականությունը՝ մինչեւ 120 կադր/վ:

Նշվում է, որ GFN.AM-ը Հայաստանի տարածքում տեղադրել է սերվերներ, ինչը թույլ է տալիս տարածաշրջանի մասնակիցներին ստանալ հնարավոր նվազագույն հապաղում։ Մասնակիցները կկարողանան խաղալ իրենց սմարթֆոններից, պլանշետներից, հեռուստացույցներից եւ այլ սարքերից 60 կադր/վրկ-ի դեպքում եւ 720p-ի համար ինտերնետի նվազագույն 15 Մբիթ/վրկ արագությամբ եւ 60 կադր/վրկ-ի եւ 1080p-ի համար՝ 25 Մբիթ/վրկ ինտերնետի արագությամբ։

«Հայաստանը զարգանում է արագ տեմպերով, եւ քանի որ աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մի քանիսը ավելի շատ ներդրումներ են կատարում, երկրում աճում է տվյալների մշակման կենտրոնների եւ պրովայդերների քանակը, որոնք առաջարկում են կապի ավելի լայն հնարավորություններ, ինչն էլ լիովին համապատասխանում է GFN.AM-ի GeForce NOW ծառայությանը: GFN.AM-ում խաղացողների թվի մեծացմանը զուգահեռ կդիտվի ինտերնետի որակի բարելավում բոլոր ծառայությունների համար, քանի որ GeForce NOW-ը գործում է որպես կատալիզատոր երկրի ներսում ինչպես տվյալների կենտրոնների, այնպես էլ կապի գծերի զարգացման համար:

GFN.AM-ը մատուցում է ծառայություններ, որոնք պահանջված են ոչ միայն այսօր, այլ նաեւ ապագայում։ GFN.AM սերվերների բարձր վերարտադրողականությունը, Ultimate բաժանորդագրության դեպքում RTX 3080-ի աջակցությունը եւ ապագայում RTX 4080-ի հայտնվելը փորձառությունն ավելի մոտեցնում են ավանդական սեղանի համակարգչին, այնպես որ խաղացողները կարող են կենտրոնանալ իրենց սիրելի խաղերի վրա՝ առանց սարքի տեխնիկական պարամետրերին ուշադրություն դարձնելու:

Գրանցվելուց հետո օգտատերերին հասանելի կլինի փակ բետա թեստը, որի ընթացքում ծառայությունը կգործի ամբողջությամբ՝ առանց որեւէ սահմանափակման՝ բաժանորդագրության յուրաքանչյուր մակարդակի խաղերի կամ արտադրողականությանը համապատասխան: Բետա թեստավորումից հետո ծառայության մեկնարկի մասին տեղեկությունների համար հետեւեք GFN.AM կայքին»,- ասված է հաղորդագրությունում:

«Հայաստանում մեր գործընկերն է IDBank-ը: Այս ընկերության աջակցությունը հնարավորություն է տվել ներդնել GeForce NOW Powered by GFN.AM-ը գերազանց մակարդակով եւ ամենաբարձր որակով»,- ասել է GFN.AM-ի գործադիր տնօրեն Կարեն Մարգարյանը:

«Մենք վստահ ենք, որ հայկական շուկայում այնպիսի խաղացողի հայտնվելը, ինչպիսին NVIDIA GeForce NOW հարթակի հիման վրա գործող GFN-ն է, շատ կարեւոր իրադարձություն է, որը կբերի ողջ ոլորտի զարգացմանը: Մենք մեծ ուրախությամբ ընդունեցինք GFN-ի վճարային գործընկերը դառնալու առաջարկը, ինչը թույլ կտա օգտատերերին արագ եւ հարմարավետ կերպով կատարել անհպում վճարումներ ծառայությունների այս կամ այն փաթեթի համար ինչպես քարտերի, այնպես էլ Idram&IDBank հավելվածի միջոցով QR կոդով: Մենք նաեւ վստահ ենք, որ մեր օգտատերերին դուր կգան GFN.am-ի ծառայությունները եւ հուսով ենք երկարաժամկետ եւ խոստումնալից համագործակցություն հաստատել»,- ասել է  IDBank-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը։

«GeForce NOW by GFN.AM-ի օգտատերերը կարող են սկսել խաղալ բազային բաժանորդագրությամբ, ապա ընտրել այն տարբերակը, որը լավագույնս համապատասխանում է իրենց նախընտրած խաղաոճին: Այն մասնակիցները, որոնք կընտրեն Ultimate բաժանորդագրությունը, կկարողանան խաղալ իրենց նախընտրած PC խաղերը ամենաբարձր մակարդակի գրաֆիկայով, մշակված տեքստուրայով եւ խաղերի համար կինեմատոգրաֆիկ գեյմփլեյով, որն ապահովվում է RTX-ով: Միաժամանակ սարքին ներկայացվող պահանջները նվազագույն են, կարիք չկա գնել հզոր համակարգիչ, ինչը խաղերը հասանելի է դարձնում ամենալայն լսարանի համար։

GeForce NOW ամպային խաղերը կհետաքրքրեն նաեւ նրանց, ովքեր ցանկանում են փորձել նոր խաղեր, որոնք ավելացվում են շաբաթական պարբերականությամբ եւ կարող են գործարկվել ամպից գրեթե ակնթարթորեն՝ առանց ներբեռնումների կամ թարմացումների սպասելու: Առաջին քայլը դեպի ամպային խաղերի աշխարհ սկսվում է GFN.AM-ում գրանցմամբ:

GFN.AM-ը խաղային ծառայություն է, որը գործում է Հայաստանում եւ ԱՊՀ երկրներում (Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա, Ուզբեկստան, Ուկրաինա) NVIDIA-ի GeForce տեխնոլոգիաներով: Ծառայությունը թույլ է տալիս օգտատերերին գործարկել AAA խաղեր Windows, macOS, Android կամ iOS-ով աշխատող գրեթե ցանկացած սարքի վրա: GFN.AM-ը համատեղելի է խոշորագույն խաղային հարթակների հետ՝ առաջարկելով խաղեր անմիջապես գրադարանից Steam-ում, Epic Games Store-ում եւ Ubisoft Connect-ում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 7335
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW