Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի նոյեմբերին հոկտեմբեր ամսվա համեմատ Հայաստանի## սպառողական շուկայում գրանցվել է 0.1% գնաճ:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, միաժամանակ մթերային եւ ոչ մթերային ապրանքատեսակների գներն իջել են համապատասխանաբար 0.1 եւ 1.7%-ով, իսկ ծառայությունների սակագները բարձրացել են 1.5%-ով: Սպառողական գների ինդեքսը տարեսկզբի համեմատ ավելացել է 5.1%-ով, այդ թվում մթերային եւ ոչ մթերային ապրանքատեսակների գները բարձրացել են 2.5%-ով, իսկ սակագները` 11.2%-ով: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամսիներին սպառողական գների միջին ամսեկան աճը Հայաստանում կազմել է 0.5%: Նույնպիսի աճ է գրանցվել նաեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Նոյեմբերին մթերքի գների 0.1%-ով ցածրացումը պայմանավորված էր հիմնականում հացամթերքի գնի 4.3% անկմամբ: Միաժամանակ, 2007 թվականի նոյեմբերի համեմատ հացամթերքի գինն աճել է 12.2%-ով:Ընթացիկ տարվա նոյեմբերին հոկտեմբեր ամսվա համեմատ բենզինի եւ դիզելային վառելանյութի գները նվազել են համապատասխանաբար 11.9% եւ 11.7%-ով: Տարեսկզբի համեմատ բենզինի գինն իջել է 2.5%-ով, իսկ դիզվառելանյութի գինն աճել է 6.2%-ով: Tweet Դիտում՝ 5505