Քննարկվել են Շրջանառության հարկի ուղղությամբ առկա խնդիրները եւ լուծումները

26.01.2023 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շրջանառության հարկ #հարկային պոտենցիալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հարկային պոտենցիալի գնահատմանը:

Կառավարությունից հայտնել են, որ խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի եւ սոցիալական վճարների, ինչպես նաեւ շահութահարկի գծերով փաստացի պետական բյուջե կատարված մուտքերին, հարկային եկամուտների մեծացման պոտենցիալ հնարավորություններին եւ ստվերի կրճատման ուղղությամբ իրականացվելիք քայլերին:

Ներկայացված գնահատականների շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր դիտարկումներ եւ առաջարկություններ՝ հարկային պոտենցիալ միջոցները պետական բյուջե ներգրավվելու ուղղությամբ:

Քննարկվել են նաեւ Շրջանառության հարկի ուղղությամբ առկա խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հարկային, մաքսային եւ այլ ոլորտներում կոռուպցիայի, ինչպես նաեւ ստվերային դրսեւորումների դեմ հետեւողական ու արդյունավետ պայքարը:

«Պետք է հասկանալ, թե որն է աշխատանքի արդյունավետ մեթոդաբանությունը, հստակ ֆիքսել խնդիրները եւ գնալ կոնկրետ լուծումների: Այս առումով, անհրաժեշտ են խորը եւ արմատական բարեփոխումներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 4071

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW