Կփոխհատուցվի Ջերմուկում տուժած տնտեսավարողների էլէներգիայի ու գազի ծախսը

26.01.2023 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջերմուկ #փոխհատուցում
Կառավարությունը հաստատել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբերին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը:

Ըստ հիմնավորման՝ ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում հյուրանոցային եւ հյուատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեության վրա։ Առաջին հերթին, ռազմական գործողությունների հետեւանքով պայմանավորված՝ հյուրանոցներն ու հյուրատները մինչեւ 2 ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկների։  

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։ Զբոսաշրջիկների հոսք ապահովելու նպատակով հյուրանոցների եւ հյուրատների մեծ մասն մինչեւ 2 անգամ նվազեցրել էր նախկինում գործող ծառայությունների արժեքը։

Առաջարկվում է միանվագ աջակցություն տրամադրել Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսավարողներին՝ 2022 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի եւ գազի ծախսի հանրագումարի 100 տոկոսի չափով։

Փոխհատուցում կստանա Ջերմուկ համայնքում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող մոտ 20 տնտեսավարող։ Գազի եւ էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծախսը, ըստ նախնական հաշվարկների, չի գերազանցի 50-60 մլն դրամը։
Դիտում՝ 1228
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW