Wizz Air ավիաընկերությունը մեկնարկում է չորս նոր ուղղություն:«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնել են, որ ապրիլի 29-ից մեկնարկելու է միանգամից երեք նոր ուղղություն:Դորտմունդ - Երեւան- Դորտմունդ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի օրերին:Սոֆիա-Երեւան-Սոֆիա երթուղով չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի:Կատովիցե-Երեւան-Կատովիցե երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի եւ շաբաթ:Հունիսի 12-ից կմեկնարկեն Պրահա-Երեւան-Պրահա երթուղով չվերթերը: Դրանք կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ:Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Tweet Դիտում՝ 28847