«Ռաֆայել-Տաթեւ» ընտանեկան տոնավաճառի տնօրինությունը (նախկինում «Մալաթիա» տոնավաճառ) հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ընդունած որոշման հետ:«Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված 17 հակահրդեհային պարտադիր կանոնի պահպանման խախտումներից 12-ի մասով լիարժեք բավարարել ենք տեսչական մարմնի պահանջները, մնացածի մասով ներկայում կատարվում են աշխատանքներ: Տոնավաճառի տնօրինությունը դիմել էր տեսչական մարմնին, որպեսզի վերջինս եւս մեկ անգամ ստուգում իրականացնի տոնավաճառի տարածքում եւ կազմի համապատասխան արձանագրություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Այժմ հրավիրել ենք մասնավոր հատվածից համապատասխան մասնագետ եւ ակտիվ շարունակում ենք աշխատանքները»,- ասված է տոնավաճառի տնօրինության պարզաբանման մեջ:ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը որոշել է փետրվարի 1-ից կասեցնել տոնավաճառի գործունեությունը։ Tweet Դիտում՝ 1513