Երեւան /Մեդիամաքս/. Intec Interconnect բիլինգային համակարգի ներդրումը “ԱրմենՏելին” թույլ կտա արագ արձագանքել շուկայի պահանջներին: Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է “ԱրմենՏելի” (Beeline ապրանքանիշ) մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանը` մեկնաբանելով Intec Interconnect բիլինգային համակարգի ներդրումը “ՎիմպելԿոմ” խմբի երեք դուստր կառույցներում` “Ուկրաինական ռադիոհամակարգերում” (Ուկրաինա), “Յունիթելում” (Ուզբեկստան) եւ “ԱրմենՏելում”: “Նոր համակարգի ներդրմամբ մեր ընկերությունը կբարձրացնի միջօպերատորական պայմանագրերի փոխհաշվարկների ճշգրտությունը: Դա թույլ կտա արագ արձագանքել շուկայի պահանջներին եւ ճկուն գնային քաղաքականություն վարել միջազգային եւ միջօպերատորական բջջային ծառայությունների դինամիկ աճող պահանջարկի պայմաններում”,- ասել է Անուշ Բեղլոյանը: Tweet Դիտում՝ 5400