Վճարային քարտեր ընդունող տերմինալների խոշորագույն արտադրողներից մեկը՝ Ingenico ընկերությունը, կարող է լքել Ռուսաստանի շուկան 2023 թվականի մարտին, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով վճարային շուկայում աղբյուրների տվյալները։Նրանց խոսքով՝ ընկերությունը նախատեսում է Ռուսաստանից հեռանալ մարտի 1-ին, երկրում աշխատակիցների հետ պայմանագրերն ուժի մեջ են մինչեւ փետրվարի 15-ը։ Ընկերությունը նախատեսում է POS տերմինալների տեխնիկական սպասարկումն իրականացնել մինչեւ մարտի ավարտը, նշել են պարբերականի զրուցակիցները։Ingenico-ն պաշտոնապես չի հայտարարել իր հեռանալու մասին, բանկերի հետ բոլոր բանակցությունները ոչ պաշտոնական բնույթ են կրում, իսկ հեռանալու հնարավորությունը դեռ քննարկվում է, RBC-ին հայտնել է մեկ այլ աղբյուր ֆինանսական շուկայում։Ռուսաստանի Բանկի (ԿԲ) տվյալներով՝ 2022 թվականի երրորդ եռամսյակի վերջին ՌԴ-ում տեղադրված էր մոտ 4 միլիոն POS տերմինալ։ 2018 թվականի սկզբին Ingenico-ն հայտնել էր, որ իր POS տերմինալներից 1,5 միլիոնը արտադրվել է Ռուսաստանում (2019 թվականին ընկերությունը փակել էր արտադրությունը երկրում եւ այն տեղափոխել Վիետնամ):Ռուսաստանում գործող Ingenico POS տերմինալների մասնաբաժինը կազմում է մոտ 50%, նշել է INPAS վճարային լուծումների մատակարար ընկերության գլխավոր տնօրեն Իլյա Կորոբովը։ Նրանց հեռանալուց հետո երկու հիմնական խնդիր կառաջանա՝ ծրագրային ապահովման տեխնիկական աջակցությունը եւ բուն սարքավորումների վերանորոգումը, կարծում է նա։Բանկերի համար ձեռնտու չէ Ingenico POS տերմինալների ամբողջ պարկի միանգամից փոխարինելը, քանի որ դա շատ ծախսատար է. մեկ տերմինալն արժե միջինում $150-160, նշել է փորձագետը։ Նրա կարծիքով՝ վարկային հաստատություններն, ամենայն հավանականությամբ, կփոխարինեն Ingenico սարքերն՝ ըստ դրանց մաշվածության:Ingenico-ն միջազգային ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ֆրանսիայում: Tweet Դիտում՝ 4215