Forbes-ի ամենաառատաձեռն միլիարդատերերի վարկանիշում նորեկ է ներառվել
24.01.2023 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ interesnyefakty.org

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ ցուցակում առաջին անգամ ներառվել է գործարար, Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը, ով զբաղեցրել է 14-րդ տեղը։
Ամսագրի տվյալներով՝ Բրինն իր կյանքի ընթացքում $2,55 միլիարդ է նվիրաբերել բարեգործական նպատակներին (նրա կարողությունը գնահատվում է $77,9 միլիարդ): Նա նվիրատվություններ է հատկացնում Պարկինսոնի հիվանդության հետազոտությանը, տնտեսական շարժունակությանը եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարին: Մասնավորապես, Սերգեյ Բրինը $1,1 միլիարդ է նվիրաբերել Պարկինսոնի հիվանդության ուսումնասիրությանը, որի նկատմամբ գործարարի մոտ նախահակվածություն էր հայտնաբերվել է մի քանի տարի առաջ:
Բացի այդ, անցած տարվա սեպտեմբերին Google-ի համահիմնադիրը միավորվեց Roblox-ի ղեկավար Դեւիդ Բաշուկիի եւ Keystone Capital-ի նախագահ Քենթ Դաուտենի հետ՝ ստեղծելու նախաձեռնություն, որը կֆինանսավորի երկբեւեռ աֆեկտիվ խանգարման հետազոտությունը եւ հոգեկան հիվանդության նոր ու ավելի արդյունավետ բուժման եղանակները:
Վարկանիշը գլխավորել է Berkshire Hathaway-ի սեփականատեր Ուորեն Բաֆեթը: Ըստ Forbes USA-ի՝ իր ողջ կյանքի ընթացքում 92-ամյա Բաֆեթը $51,5 միլիարդ է նվիրաբերել բարեգործությանը (որից $5,4 միլիարդն՝ անցած տարի): Միլիարդատեր բարերարի բարեգործական գործունեության հիմնական ուղղություններն են առողջապահության զարգացումը եւ աղքատության դեմ պայքարը։
Ամենաառատաձեռն միլիարդատերերի հնգյակում են նաեւ Բաֆեթի գործընկերները The Giving Pledge բարեգործական նախաձեռնությունում՝ Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա նախկին կինը՝ Մելինդա Ֆրենչ Գեյթսը (նվիրատվությունների ծավալը՝ $38,4 մլրդ), ինչպես նաեւ ֆինանսիստ Ջորջ Սորոսը ($18,4 մլրդ), Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքենզի Սքոթը ($14,43 մլրդ) եւ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ($14,4 մլրդ):
Վարկանիշում ընդգրկված միլիարդատերերը միագումար $196 միլիարդ են ուղղել բարեգործությանը, իսկ նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է $936 միլիարդ։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: