Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանը Շանհայում կայանալիք “Էքսպո-2010” համաշխարհային ցուցահանդեսին## մասնակցելու հավակնոտ ծրագրեր ունի, որն եզակի հնարավորություն է` աշխարհին ցույց տալու այն, ինչով կարող է հպարտանալ երկիրը: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրոււցում ասել է Հայաստանի կողմից ցուցահանդեսի նախապատրաստման եւ կազմակերպման ստեղծագործական խմբի ղեկավար, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Հայաստանի կառավարությունը հայկական ցուցասրահի նախապատրաստան նպատակով հատկացրել է ավելի քան $2,5 մլն:Հայկական կողմը “Էքսպո-2010”-ի կազմակերպիչներին նախնական հայտ է ներկայացրել 1000 քառ. մետր տաղավար հատկացնելու խնդրանքով, որը 3 անգամ ավելի մեծ է Հաննովերի եւ Աիչիի համաշխարհային ցուցահանդեսներում եղած մեր տաղավարներից: “Մենք մտադիր ենք ներկայացնել Հայաստանի տնտեսության բոլոր բնագավառները, որոնք ունակ են հետաքրքրել ցուցահանդեսի այցելուներին, որոնց թիվը, ըստ կազմակերպիչների գհանահատականների, կարող է գերազանցել 100 միլիոնը”,- ասել է Կարեն Աղամյանը: Հայաստանի կառավարությունը “Էքսպո-2010”-ի նախապատրաստման հատուկ հանձնաժողով է ստեղծել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ: Ցուցասրահի պատրաստման անմիջական աշխատանքներով զբաղվում է Զարգացման հայկական գործակալությունն ու դրա տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Կարեն Աղամյանը տեղեկացրել է, որ ներկայիս փուլում քննարկվում է տաղավարի մի քանի նախագիծ, սակայն բազմաթիվ քննարկումների արդյունքում արդեն որոշվել է ցուցադրության թեման` “Հայերն աշխարհի քաղաքներում”: “Մենք մտադիր ենք ընտրել ամենաօրիգինալ նախագիծը, որպեսզի գրավենք առավելագույն թվով հաճախորդների ուշադրությունը, քանզզի “Էքսպո-2010”-ում մենք պետք է մրցենք մի շարք երկրների եւ, մասնավորապես, Ճապոնիայի հետ, որի տաղավարը գտնվելու է մեր հարեւանությամբ”,- ասել է Կարեն Աղամյանը: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի Հայաստանի օր, որին ակնկալվում է երկրի բարձրաստիճան ղեկավարության ներկայությունը: Կարեն Աղամյանը շեշտել է, որ աշխատանքային խումբը բաց է առաջարկների համար եւ կողջունի բոլոր հետաքրքիր գաղափարները: “Էքսպո-2010” համաշխարհային ցուցահանդեսը կկայանա Շանհայում 2010 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին: Ցուցահանդեսի թեման է “Լավագույն կյանքը լավագույն քաղաքում”: Tweet Դիտում՝ 5281