Վրաստանում արգելափակվել է դեպի ՌԴ արտահանման ավելի քան 1000 գործարք

23.01.2023 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #Ռուսաստան #պատժամիջոցներ
2022 թվականի փետրվարի 24-ից Վրաստանի մաքսային ծառայությունն արգելափակել է դեպի Ռուսաստան պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանման ավելի քան 1000 գործարք։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։

«2022 թվականի փետրվարի 24-ից հետո մաքսային մարմինները կասեցրել են ավելի քան հազար գործարք՝ ելնելով պատժամիջոցների խախտման ռիսկից։ Այս ապրանքը չի վերաբերում ռազմական բեռներին կամ երկակի նշանակության ապրանքներին, քանի որ նման ապրանքի համար անհրաժեշտ է թույլտվություն, որը պետությունը, բնականաբար, չի տա։ Հիմնականում դա կենցաղային ապրանք էր, որը նույնպես ներառված է պատժամիջոցների ցանկում»,- տեղեկացրել է Խուցիշվիլին։

Նրա խոսքով՝ Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունում գրանցվել է նաեւ 500-ից ավելի դիմում՝ որոշակի ապրանքների փոխադրման թույլտվություն տրամադրելու հնարավորության վերաբերյալ, որոնց բացասական պատասխան է տրվել։



Խուցիշվիլին նշել է, որ Եկամուտների ծառայությունը բացատրական աշխատանք է վարում բիզնես օպերատորների հետ՝ նախապես բացատրելով, թե որ ապրանքներն են արգելված պատժամիջոցներով։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների ցանկը բավականին մեծ է, եւ այնքան էլ հեշտ չէ հետեւել ապրանքների բոլոր կատեգորիաներին։ Միաժամանակ, Վրաստանում արդեն կան պատժամիջոցների կատարման ոլորտում հավաստագրված փորձագետներ, որոնք աշխատում են մաքսային ծառայությունում։

Խուցիշվիլին հերքել է Վրաստանի կողմից պատժամիջոցների հնարավոր շրջանցման մասին լուրերը՝ հայտարարելով, որ նման բոլոր մեղադրանքներն ապացույցներ չունեն։
Դիտում՝ 6922
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW