2022-ին ՀՀ-ում հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ

23.01.2023 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ՊԵԿ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) 2022թ. գործունեության հաշվետվությունը:

Հարկային եկամուտները 2022-ին կազմել են 1 տրիլիոն 926 մլրդ դրամ, որը 2021 թվականի համեմատ աճել է 21 %-ով: Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին ՀՀ-ում գրանցվել է ռեկորդային թվով աշխատատեղ՝ 704 հազար, միջին աշխատավարձը եւս ռեկորդային է՝ կազմել է 230 հազար դրամ:  

Նշվել է, որ մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխության շրջանակում 2022թ․ մայիսից 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գործարքի արժեքի մեթոդով ապրանքների մաքսային արժեքի (տնտեսվարողի կողմից ներկայացված արժեքների հիմք ընդունում) որոշման դեպքերը շուրջ 30%-ով։ Արդյունքում՝ ապրանքների հայտարարագրման ժամանակահատվածը կրճատվել է: Պարզեցվել է ավել վճարված մաքսային վճարների վերադարձման կարգը, կրճատվել վճարների վերադարձման ժամկետները:

Զեկուցվել է նաեւ մաքսային ծառայության համակարգի բարեփոխման, կադրերի ներգրավման նոր համակարգի մասին: Ըստ այդմ՝ տեղի է ունեցել Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատան նոր կադրերի համալրում: Մաքսային ծառայության պաշտոնների նշանակվել է (այդ թվում՝ ժամկետային պայմանագրային հիմքով) շուրջ 130 մասնակից։

Անդրադարձ է կատարվել նաեւ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աստիճանաբար բարելավմանն ուղղված միջոցառումներին: Ընդգծվել է հարկային կարգապահության բարելավմանը (դատական պրակտիկա, ծախսերի փաստաթղթավորում, տրանսֆերային գնագոյացում), տեղեկատվության աղբյուրների ընդլայնմանը (ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում), ռիսկերի համակարգի ներդրմանը եւ միջազգային համագործակցությանն ուղղված միջոցառումներին:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հարկային եւ մաքսային ոլորտում էլեկտրոնային համակարգերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:  
Դիտում՝ 3406
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW