Գեորգիեւան պատմել է գլոբալ տնտեսության «ինքնազգացողության» մասին
21.01.2023 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://economictimes.indiatimes.com/

Finmarket-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան՝ ելույթ ունենալով Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումին։
«Գնաճը, կարծես, սկսել է ճիշտ ուղղությամբ ընթանալ, այսինքն՝ նվազել, հատկապես հիմնական գնաճի մասով»,- ասել է Գեորգիեւան։
Նա նշել է, որ Չինաստանում կարանտինային սահմանափակումների վերացումը նույնպես դրական գործոն է համաշխարհային տնտեսության համար, որը պետք է աջակցի համաշխարհային աճին։
«Եկեք հիշենք, որ 2022 թվականին Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը 40 տարվա մեջ առաջին անգամ ցածր են եղել համաշխարհային միջին մակարդակից»,- ասել է նա։ Այժմ, երբ Չինաստանի տնտեսությունը վերաբացվում է, ԱՄՀ-ն ակնկալում է, որ այս տարի երկրի աճի տեմպերը կրկին կգերազանցեն համաշխարհային միջին մակարդակը:
«Մենք կանխատեսում ենք, որ 2023 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն կաճի 2,7%-ով, այս կանխատեսումը կարող է մի փոքր ճշգրտվել առաջիկա օրերին։ Ակնկալում ենք նաեւ, որ Չինաստանի տնտեսությունն այս տարի կաճի 4,4%-ով»,- ասել է Գեորգիեւան։
Որպես համաշխարհային տնտեսության համար դրական գործոն՝ նա նշել է նաեւ շատ երկրներում աշխատաշուկաների զգալի ամրապնդումը։ Սա, նրա խոսքով, աջակցել է սպառողական ծախսերին եւ, հետեւաբար, ընդհանուր առմամբ՝ տնտեսությանը։
«Ինչի՞ մասին պետք է անհանգստանանք։ Նախ, 2,7% տնտեսական աճի տեմպը չի կարելի ակնառու համարել, սա ՀՆԱ-ի ամենաթույլ աճն է վերջին տասնամյակների ընթացքում՝ չհաշված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ COVID-19 համավարակի ժամանակաշրջանները»,- ասել է Գեորգիեւան։
Երկրորդ՝ դեռեւս հստակություն չկա՝ ինչպես կընթանա գնաճր։ «Պատկերացնո՞ւմ եք, եթե Չինաստանի տնտեսական աճի արագացման մասին լավ լուրը հանգեցնի նավթի ու գազի գների ավելացմանը եւ ուժեղացնի գնաճը»,- նշել է նա:
Որպես երրորդ բացասական գործոն՝ Գեորգիեւան առանձնացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ ընդգծելով այն ռիսկերը, որոնք սպառնում են Եվրոպային։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: