Օտարերկրացիները ՀՀ-ում բիզնեսով կարող են զբաղվել առանց լիցենզիա ստանալու

19.01.2023 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օտարերկրացի #ՀՀ #բիզնես #լիցենզիա
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով օտարերկրյա կազմակերպությունները Հայաստանում կկարողանան բիզնեսի որոշ տեսակներով զբաղվել պարզեցված ընթացակարգով` առանց դրա համար լիցենզիա ստանալու։

Որոշման ընդունմամբ առաջարկվում է սահմանել լիցենզավորվող գործունեության համապատասխան տեսակների համար օտարերկրյա իրավաբանական անձանց՝ տվյալ պետության օրենսդրությամբ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում թույլտվության տրման կարգ՝ հիմք ընդունելով օրենքի պահանջները։  

Արդյունքում ակնկալվում է օտարերկրյա իրավաբանական անձանց լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվությունը տրամադրել առավել պարզեցված ընթացակարգով:

Այդ փոփոխություններն առնչվում են բիզնեսի այն տեսակներին, որոնք ՀՀ–ում գործունեության կոնկրետ վայր չեն ենթադրում։

Հաստատվել են նաեւ հետեւյալ կարգերը՝

•    Մասնավոր պահնորդական գործունեություն,

•    Փոստային կապի գործունեություն,

•    Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում,

•    Տաքսի ծառայություն,

•    Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում

•    Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն,

•    Շինարարության իրականացում,

•    Շինարարության որակի տեխնիկական հսկողություն,

•    Ինժեներական հետազննում,

•    Շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն։
Դիտում՝ 1908

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW