Իդրամը եւ «Այբ» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել: Իդրամից հայտնել են, որ աջակցելու են «Այբ»-ի զանգվածային մրցույթներին, որոնց մասնակցում են դպրոցականները ողջ հանրապետության տարածքում, ինչպես նաեւ Սփյուռքում եւ Արցախում։Իդրամը «Այբ»-ի հետ համատեղ պատրաստվում է կազմակերպել ֆինանսական գրագիտությանը նվիրված միասնական դասընթացներ, որոնց անբաժանելի մասը կդառնա ընկերության նոր՝ Idram Junior հավելվածը։ Idram Junior-ը հավելված է՝ նախատեսված 8-16 տարեկան երեխաների համար, որը գրպանի անկանխիկ գումարի կառավարումը սովորելու մեծ հնարավորություն է երեխաների համար, իսկ ծնողներին թույլ է տալիս վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները։Իդրամի եւ «Այբ»-ի առաջին համագործակցությունը «Մեղու 2022» մրցույթն էր: Դեկտեմբերի 26-ին եւ 27-ին աշխարհում հայերենի ամենամեծ դպրոցական մրցույթին մասնակցել է ՀՀ եւ Արցախի 3-12-րդ դասարանի հազարավոր երեխա՝ շուրջ 7800 գրանցված մասնակից։«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանն ասել է՝ ուրախալի է, որ հայերենի «Մեղու» մրցույթին միացել է Իդրամի նման մեծ կազմակերպություն․ «Գնահատելի է, որ Իդրամի հետ գործակցությունն այսքանով չի սահմանափակվելու եւ «Այբ»-ի տարբեր մրցույթների շրջանակում մեր գործընկերների հետ համատեղ հնարավոր կլինի ոչ միայն մեծացնել հետաքրքրությունը դպրոցական առարկաների հանդեպ, այլեւ վաղ հասակից զարգացնել ֆինանսական գրագիտության հմտություններ»։Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ ընկերության համար մեծ պատիվ է դառնալ կրթական բացառիկ մրցույթների գործընկերը։ «Հույս ունենք, որ հետագայում էլ ավելի կընդլայնվի համագործակցության շրջանակը։ Դե իսկ Իդրամ Ջունիորի մասով կարող ենք ասել, որ վստահ ենք՝ պատանիները մեծ հետաքրքրությամբ կուսումնասիրեն հավելվածը», - նշել է Արսեն Քդենյանը:Կազմակերպությունները վստահ են, որ այս համագործակցությունից դպրոցական պատանիները միայն կշահեն՝ ստանալով հավելյալ կրթական հարթակներ։Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:Մանրամասները՝ Իդրամի տեսանյութում: Tweet Դիտում՝ 18707