Evocabank-ը՝ միանալով «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա»-ին, տեղեկացնում է, որ հասարակական կազմակերպության գործունեությունն ուղղված է Հայաստանի լիզինգատուների շահերի ներկայացմանը տարբեր կառույցներում եւ լիզինգի վերաբերյալ ճանաչողության ու իրազեկվածության բարձրացմանը։Հիմնական նպատակներն են՝- Լիզինգային ընկերությունների, ինչպես նաեւ լիզինգային գործարքի բոլոր կողմերի համար ստեղծել առավել բարենպաստ գործունեության միջավայր, միասնական ձեւակերպել խնդիրները եւ ձեւավորել բոլոր շահառուների համար դրանց միասնական լուծման մոտեցումներն ու եղանակները։- Բարձրացնել լիզինգի գործիքի վերաբերյալ իրազեկվածությունը, հետեւել համաշխարհային շուկայում նշված գործիքի զարգացման տենդենցներին եւ դրանք փոխանցել ու համապատասխանեցնել Հայաստանի շուկային։- Նպաստել ՀՀ-ում Լիզինգի՝ որպես ՀՆԱ-ի մակարդակի ավելացման վրա ազդող գործիքի, մի շարք հարկային արտոնությունների տրամադրմանը՝ դրանով իսկ խթանելով Հայաստանի տնտեսության զարգացումը։- Լուսաբանել ոլորտը, նեղ մասնագիտական տեսանկյունից հավաքագրել եւ փոխանցել շուկայի վերլուծության համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն, համակարգել բազմաթիվ ենթակառուցվածքների հետ աշխատանքները։- Նոր ֆոնդերին եւ ծրագրերին միանալու հնարավորության ընդունում, պետական սուբսիդավորման ծրագրերի գծով անընդհատ բարելավումների իրականացում։- Թրեյնինգների կազմակերպում եւ միջազգային տենդենցներին համապատասխան նորագույն եւ Հայաստանում նորարար պրոդուկտների ստեղծում։«Evocabank-ը, կարեւորելով լիզինգային համակարգի մեծ դերը երկրի տնտեսության զարգացման մեջ, պատրաստ է անդամակցության արդյունքում բացահայտել ոլորտում առկա խնդիրներն ու առաջարկել միասնական լուծման եղանակներ։Որպես առաջատար նորարարական բանկ՝ մեզ համար հատկանշական է լինել տեղեկացված այս գործիքի միջազգային զարգացման տենդենցներին, մարտահրավերներին, ինչպես նաեւ` անմիջականորեն մասնակցել դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 2159