«Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է $350 միլիոնի ներդրում կատարել

16.01.2023 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զվարթնոց օդանավակայան #ներդրում
«Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման համար «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն առաջարկել է ներդրումային ծրագիր, որը պետք է իրականացվի առաջիկա 5 տարվա ընթացքում։

Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

«Խոսքը $350 միլիոնին համարժեք դրամ ներդնելու մասին է։ Հարցը քննարկվել է հանրային ներդրումային կոմիտեում: Պայմանագրի հետ կապված որոշակի հարցեր կան, որոնք պետք է ուսումնասիրվեն»,- նշել է փոխնախարարը:

Արմեն Սիմոնյանի խոսքով՝ քննարկումները դեռ շարունակվում են, ուսումնասիրություններից հետո կառավարությունը կտեղեկացնի ընթացքի մասին։
Դիտում՝ 4670

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW