ԱրարատԲանկի համաֆինանսավորմամբ Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվել է մարզային ամենամեծ սպորտային ակումբ «ԻնՍպորտ Սյունիքը»: Ինչպես հայտնել են բանկից, 2013թ․-ին հուշագրի ստորագրմամբ մեկնարկել էր երկարամյա եւ հուսալի համագործակցությունն ԱրարատԲանկի եւ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի միջեւ, սակայն առաջին խոշոր վարկը տրամադրվել էր 2013թ․-ի օգոստոսին, երբ մեկնարկել էր Ծարավ Աղբյուրի եւ Պարույր Սեւակի ծրագրերի շինարարական աշխատանքները։ «ԻնՍպորտ Սյունիք» մարզաառողջարանային հաստատության կառուցապատման աշխատանքները մեկնարկել են 2019թ․-ին, սակայն կանգ առել Covid-19 համաճարակի եւ դրան հաջորդող պատերազմի պատճառով՝ լրացուցիչ ֆինանսավորմամբ նոր թափ առնելով 2022թ․-ի մարտից: ««ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հետ մեր գործընկերության անցած ճանապարհն ունի 12 տարվա պատմություն, որը կառուցվել եւ զարգացել է փոխվստահության ամուր հիմքերի վրա։ Մեզ շատ է ոգեւորում փաստը, որ ֆինանսական ներդրումներն ուղղվել են Կապանում ծրագրի իրականացմանը՝ նպաստելով ոչ միայն կառուցապատման ոլորտի զարգացմանը սահմանամերձ գոտիում, այլեւ՝ աշխատատեղերի ավելացմանն ու առողջ ապրելակերպին»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանը։ Tweet Դիտում՝ 15812