ՎՏԲ-ն ադրբեջանական բանկ է գնել

25.11.2008 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի Ազգային բանկը /ԱԱԲ/ ռուսական ՎՏԲ բանկին ադրբեջանական AF Bank-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը գնելու թույլտվություն է տվել:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով Տրենդը, նախկինում AF Bank-ի բաժնետերը Ugur 97 շինարարական ընկերությունն էր, որը պահպանել է բաժնետոմսերի 49%-ը:

VTB-ի հետ գործարքի աչժեքը չի նշվում: «AF Bank»-ի բաժնետերերի կազմ ռուսական բանկի մուտք գործելուց հետո այն կվերանվանվի «ՎՏԲ-Ադրբեջան»:

Բանկը ֆինանսավորում է բնակարանային շինարարությունը եւ նախատեսում է կյանքի կոչել երեք խոշոր նախագծեր` Ադրբեջանում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով:

Ներկայումս ռուսական խոշոր բանկերից Ադրբեջանում դուստր բանկ ունի «Ուրալսիբ» բանկը. դա Nikoil Bank-ն է, որն ադրբեջանական շուկայում զբաղեցնում է 11-րդ դիրքը:

Դիտում՝ 9856
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW