Արցախում էներգետիկ ճգնաժամ է. քննարկվել են էներգախնայողական միջոցառումները

13.01.2023 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան #Արցախ #էներգետիկ ճգնաժամում
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ էներգամատակարարման հետ կապված բարդ իրավիճակ է ստեղծվել:

«Պետք է այնպիսի քայլեր ձեռնարկվեն, որոնք թույլ կտան հնարավորինս երկարաժամկետ ապահովել բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները»,- օպերատիվ շտաբի նիստում ասել է Ռուբեն Վարդանյանը:

Պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ հանձնարարվել է ոլորտի պատասխանատուներին սեղմ ժամկետներում էներգախնայողական ռեժիմի անցնելու եւ էլեկտրաէներգիայի սպառումն առավելագույնս նվազեցնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ տնտեսական ծանր վիճակի եւ հիմնարկ-ձեռնարկությունների գործունեության դադարեցման հետեւանքով աշխատանքը կորցրած քաղաքացիների խնդրին, քննարկվել են նրանց զբաղվածությանը վերաբերող հարցեր:  

Նախատեսվում է, որ առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակի համար կտրոնային համակարգը կսկսի գործել հունվարի 20-ից:
Դիտում՝ 5436

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW