Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) չի պատրաստվում վատթարացնել այս տարվա համար համաշխարհային տնտեսության աճի հոկտեմբերյան կանխատեսումը, որը 2,7% մակարդակում է։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան՝ պատասխանելով լրագրողների հարցերին։Հիմնադրամի ղեկավարն ընդգծել է, որ որոշ փորձագետների մտավախությունները նավթի գների կտրուկ աճի վերաբերյալ չեն արդարացել, իսկ շատ երկրների աշխատաշուկաներում իրավիճակը մնում է կայուն։ Միաժամանակ, նա հավելել է, որ 2023 թվականը կդառնա եւս մեկ «բարդ տարի» համաշխարհային տնտեսության համար, գնաճի մակարդակը կմնա կայուն բարձր։Գեորգիեւան չի ակնկալում, որ կլինի կանխատեսումների հաջորդական նվազեցման եւս մեկ տարի, ինչին ականատես եղանք 2022 թվականին, եթե տեղի չունենան անսպասելի զարգացումներ: Նրա կարծիքով՝ այս տարի համաշխարհային տնտեսության զարգացումը «կհասնի ներքեւի սահմանին՝ աշխուժացման փուլից առաջ» եւ կսկսի արագանալ 2024 թվականին։«Համաշխարհային տնտեսական աճի դանդաղեցման հետագիծը կծավալվի 2023 թվականի երկրորդ կեսին, հնարավոր է՝ 2023 թվականի ավարտին, եւ այդ ժամանակ 2024-ին մենք կտեսնենք ավելի բարձր աճ, քան 2023-ին»,- ասել է Գեորգիեւան։Այնուամենայնիվ, ըստ ԱՄՀ ղեկավարի, 2023 թվականը բարդ տարի է լինելու հատկապես այն առումով, որ կենտրոնական բանկերը պետք է դժվար որոշում կայացնեն՝ պահպանվող բարձր գնաճի պայմաններում որքանով ուժեղ կրճատել իրենց տնտեսությունները: Միաժամանակ, նա կարծում է, որ գլոբալ ռեցեսիայից դեռեւս հնարավոր է խուսափել:Գեորգիեւան գտնում է, որ Չինաստանն այս տարի «գլոբալ աճի միակ կարեւոր գործոնն է»։ «Եթե այդ երկրի իշխանությունները հավատարիմ մնան իրենց ուղուն, ապա մոտավորապես տարվա կեսին Չինաստանը կվերածվի դրական գործոնի՝ նպաստելով համաշխարհային միջին տնտեսական աճին»,- ասել է նա:Կրիստալինա Գեորգիեւան նաեւ հայտարարել է, որ հիմքեր կան ենթադրելու, որ ԱՄՆ տնտեսությունն այս տարի կկարողանա խուսափել ռեցեսիայից, իսկ եթե այն տեղի ունենա, ապա դա կլինի «շատ մեղմ ռեցեսիա»։ 10.01.2023 | 22:32 ՀԲ․ 2023 թվականին տնտեսական աճը Հայաստանում կկազմի 4,1% Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի (ՀԲ) «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունվարյան զեկույցի համաձայն՝ 2023 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 1,7%-ով (6 ամիս առաջ ակնկալվող 3%-ի փոխարեն), իսկ 2024 թվականին՝ 2,7%-ով: Սպասվում է, որ տնտեսական աճի կտրուկ անկումը համատարած կլինի. 2023 թվականի կանխատեսման վատթարացումը վերաբերում է զարգացած տնտեսությունների 95%-ին եւ ձեւավորվող շուկաներով ու զարգացող տնտեսություններով երկրների՝ գրեթե 70%-ին։ Tweet Դիտում՝ 9874