Միջազգային Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը կրկին հաստատել է Ադրբեջանի Միջազգային բանկի /ԱՄԲ/ վարկանիշը «Baa2/Prime2» մակարդակում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով Տրենդը, ԱՄԲ մամլո ծառայությունում նշել են, որ «համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ դրա հետ կապված այլ երկրների առաջատար բանկերի վարկանիշերի ցածրացման բազմաթիվ դեպքերի պայմաններում ԱՄԲ բարձր վարկանիշի հաստատումն արժանի է հատուկ ուշադրության»: Բանկի ներկայիս վարկանիշը ամենաբարձրն է տարածաշրջանում: Ադրբեջանի Միջազգային բանկը բարձր վարկանիշի է արժանացել նաեւ Fitch Ratings-ի կողմից, որը 2007 թվականի սեպտեմբերին ԱՄԲ-ի երկարաժամկետ վարկանիշը ՙBB՚-ից բարձրացրել է մինչեւ «BB+»-ի: ԱՄԲ բաժնետոմսերի 50,2%-ը պետական սեփականություն են: Tweet Դիտում՝ 7921