Մի դրամի ուժի հունվար ամսվա շահառուն «Տալենտում» կրթական ծրագիրն է

12.01.2023 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Իդրամ #«Մի դրամի ուժը» #«Տալենտում»
IDBank-ն ու Իդրամն ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ծրագիրը։

Դեկտեմբերին հավաքված գումարը կազմել է 3․531.799 ՀՀ դրամ, որը փոխանցվել է  Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ այդպիսով աջակցություն ցուցաբերելով առողջական խնդիրներ ունեցող երեխաներին։

Բանկից հայտնել են, որ հայտարարվել է նաեւ նախաձեռնության հունվար ամսվա շահառուի անունը։ Հունվարի ընթացքում Idram&IDBank հավելվածով, ընկերությունների տերմինալներով, ինչպես նաեւ IDBanking.am եւ Idram.am առցանց հարթակներով կատարված վճարումներից մեկական դրամ է փոխանցվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» կրթական ծրագրին։

«Տալենտում» ծրագրի նպատակն է բացահայտել տաղանդավոր երաժիշտներին, կրթել ու զարգացնել նրանց եւ արդյունքում ունենալ
միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ, որոնք կներկայացնեն հայկական մշակույթն ամբողջ աշխարհում։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքով՝ ողջունելի է, որ բանկային համակարգը, կարեւորելով մշակութային կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, իր նախաձեռնության շահառու է դարձրել նաեւ «Տալենտում» ծրագիրը:

«Դրական եւ ոգեւորող ազդակ է նաեւ, որ «Մի դրամի ուժի» շնորհիվ հազարավոր քաղաքացիներ, առանց մեկ դրամ անգամ ծախսելու, ընդամենը վճարումներ կատարելով, կկարողանան իրենց ավանդն ու մասնակցությունը բերել Հայաստանի երաժշտական ապագային: Յուրաքանչյուրի առերեւույթ փոքր ներդրումը դառնում է հնարավորություն պատանի տաղանդավոր երաժիշտների մեծ երազանքների իրականացման համար»,- ասել է Աննա Տեր-Հովակիմյանը:

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ ծրագիրն ինքնին հրաշալի հնարավորություն է ստեղծում տաղանդավոր պատանիների համար՝ ստանալ լիարժեք երաժշտական կրթություն եւ դառնալ միջազգային չափանիշների համապատասխան երաժիշտներ՝ հնարավորություն ստանալով հետագայում հանդես գալ մեծ բեմերում։ Իսկ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շարունակում է աջակցել այն հիմնադրամներին, որոնք նպաստում են մեր երկրի զարգացմանը։

Այսօր յուրաքանչյուրը կարող է դառնալ «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան առանց մի դրամ ծախսելու՝ ընդամենը կատարելով վճարումներ Idram&IDBank հավելվածով, ընկերությունների տերմինալներով, ինչպես նաեւ IDBanking.am եւ Idram.am առցանց հարթակներով։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 25641
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW