2022 թվականին Ռուսաստանում վաճառվել է 687 370 մարդատար նոր ավտոմեքենա, ինչը 58,8%-ով պակաս է 2021 թվականի համեմատ, երբ վաճառվել էր 1 666 780 մեքենա։RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի (AEB) վիճակագրության մեջ։Նախորդ տարվա վաճառքները նույնիսկ ավելի ցածր էին, քան «սեւ» 2020-ին, որի ընթացքում կիրառվում էին խիստ սահմանափակումներ (ներառյալ՝ ավտոսրահների փակումը) COVID-19 համավարակի պատճառով։ Այն ժամանակ 12 ամսում երկրում վաճառվել էր 1 598 825 նոր ավտոմեքենա։Նման ցուցանիշների պատճառը դիլերների մոտ նոր ավտոմեքենաների բացակայությունն է։ Փետրվար-մարտ ամիսներին Ռուսաստանում իրենց գործունեության դադարեցման մասին հայտարարած ընկերությունները դեռ չեն կարողացել վերադառնալ ռուսաստանյան շուկա։Ավելին, գրեթե ամեն ամիս ավտոարտադրողները հայտարարում են երկրից վերջնականապես դուրս գալու մասին։ Միայն վերջին ժամանակաշրջանում նման որոշում են կայացրել Nissan-ը, Infiniti-ն եւ Mercedes-Benz-ը։ Ավելի վաղ այս քայլին դիմել էին Renault-ն ու General Motors-ը։Իր հերթին, ռուսաստանյան ապրանքանիշերը եւ չինական ընկերությունները, որոնք շարունակում են իրենց գործունեությունը ՌԴ շուկայում, դեռ չեն կարող լիովին բավարարել ռուսաստանցիների պահանջարկը ավտոմեքենաների նկատմամբ։ Գնորդներին նաեւ վախեցնում է Ռուսաստանում մեքենաների բարձր արժեքը:AEB-ը կանխատեսում է արել նաեւ 2023 թվականի համար: Ըստ վերլուծաբանների՝ այս տարի նոր մեքենաների վաճառքը կաճի 12%-ով եւ կկազմի 770 հազար ավտոմեքենա։ Ասոցիացիայում ընդգծել են, որ սա «միջին կանխատեսում» է, եւ աշխարհում իրավիճակի կայունացմամբ վաճառքի ցուցանիշները 2023 թվականին կարող են ավելի բարձր լինել: Վերլուծաբանները նաեւ կանխատեսում են, որ այս տարի Ռուսաստանում կհայտնվի ավտոմեքենաների 5-7 նոր ապրանքանիշ: Tweet Դիտում՝ 10852