Beeline-ը եւ “ՎՏԲ-Հայաստան Բանկը” հովանավորում են “Մոսկվայի վիրտուոզների” համերգները
24.11.2008 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. “Արմենտել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) եւ “ՎՏԲ-Հայաստան Բանկը”## դեկտեմբերի սկզբին Երեւանում եւ Գյումրիում կայանալիք Վլադիմիր Սպիվակովի եւ “Մոսկվայի վիրտուոզներ” նվագախմբի համերգների գլխավոր հովանավորներն են:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Մոսկվայի վիրտուոզները” ելույթ կունենան դեկտեմբերի 3-ին եւ 6-ին Երեւանում` Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում: Առաջին համերգը նվիրված է Զարեհ Սահակյանցի 75-ամյակին, երկրորդը` Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին:
Դեկտեմբերի 4-ին “Մոսկվայի վիրտուոզները” ելույթ կունենան Գյումրիում:
“Հայտնի երաժիշտների եւ ստեղծագործական կոլեկտիվների հյուրախաղերին աջակցելը “ԱրմենՏելի” եւ “ՎՏԲ-Հայաստան Բանկի” բարեգործական գործունեության կարեւոր ուղղություններից է: Մենք ուրախ ենք, որ մեր օժանդակության շնորհիվ հայ հանդիսատեսը կարող է նորից վայելել Հայաստանում այդքան սիրված Վլադիմիր Սպիվակովի եւ “Մոսկվայի վիրտուոզներ” նվագախմբի ելույթները”,- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել է “ԱրմենՏել” ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Անուշ Բեղլոյանը:
“Գյումրիում կայանալիք համերգին աջակցելով` մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր զոհված հայրենակիցների հիշատակին: Դա ոչ միայն պատմական պարտք, այլեւ մեծ պատիվ է “ԱրմենՏելի” եւ “ՎՏԲ-Հայաստան Բանկի” մեր գործընկերների համար: Դեկտեմբերին “ԱրմենՏելը” մի շարք բարեգործական միջոցառումներ է նախապատրաստում Սպիտակի երկրաշարժի գոտում, եւ հայ ժողովրդի կողմից սիրված երաժիշտների համերգներին օժանդակելը դրանցից առաջինն է”,- նշել է Անուշ Բեղլոյանը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: