Շրջափակման հետեւանքով Արցախում մարդիկ կորցնում են աշխատանքը

11.01.2023 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան #Արցախ
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանից Արցախ էներգամատակարարմանը:

«Իրավիճակը բարդ է: Բազմաթիվ խնդիրներ ունենք թե՛ պարենի, թե՛ դեղորայքի հետ կապված։ Վերջին երկու օրերին գումարվեց նաեւ էլեկտրաէներգիայի խնդիրը: Ադրբեջանը ոչ միայն չի թողնում սննդամթերք, դեղորայք բերել, այլ խոչընդոտում է մասնագետների այցը վթարի վայր՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար»,-նշել է պետնախարարը:

Պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ ընդլայնված խորհրդակցության ժամանակ նշվել է, որ իրավիճակը բարդ է նաեւ մասնավոր հատվածում, քանի որ շրջափակման հետ կապված տնտեսությունը եւս ճգնաժամի մեջ է հայտնվել ու բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանքը:
Դիտում՝ 4097
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW