Նախնական տվյալներով՝ 2022 թվականին Հայաստան է այցելել 1․67 մլն զբոսաշրջիկ

10.01.2023 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զբոսաշրջության կոմիտե #զբոսաշրջիկ
2022 թվականի դեկտեմբերին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 130 հազար մարդ, ինչը գերազանցում է 2021թ. նույն ամսվա ցուցանիշը` մոտ 67 հազար մարդ:

«Այս տարի երկրորդ անգամ մենք գերազանցեցինք 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 130.429 այցելություն (2019 թվականի դեկտեմբերին` 110.685 այցելություն)։

Նախնական տվյալներով՝ 2022 թվականին ունեցել ենք 1․67 մլն զբոսաշրջիկ»,- ասված է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ըստ Կոմիտեի ներկայացրած տվյալների, զբոսաշրջիկների 46%-ը ժամանել է Ռուսաստանից, 11%-ը՝ Վրաստանից, 7%-ը՝ Իրանից, 3%-ը՝ ԱՄՆ-ից, 1%-ը՝ Գերմանիայից։ Այս երկրները կազմում են լավագույն հնգյակը։

Համաձայն գծապատկերի՝ 2021 թվականին Հայաստան էր այցելել 870 հազար, 2020 թվականին՝ 375 հազար, 2019 թվականին՝ 1․89 միլիոն, 2018 թվականին՝ 1․65 միլիոն, 2017 թվականին՝ 1․49 միլիոն, 2016 թվականին՝ 1․26 միլիոն զբոսաշրջիկ։
Դիտում՝ 3889
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW