IDBank-ն ամփոփել է 2022 թվականը՝ ներկայացնելով թվային ցուցանիշներ:«2022 թվականը մարտահրավերներով լի հերթական տարին էր բոլորիս համար՝ հաշվի առնելով տարածաշրջանում ռազմական գործողությունները եւ սահմանային լարվածությունը, դրանց հետեւանքները, ինչպես նաեւ դաշնակից երկրների միջեւ սրված հարաբերությունները Չնայած այս ամենին՝ փորձել ենք պատվով հաղթահարել բոլոր մարտահրավերներն ու էլ ավելի մեծ թափով զարգանալ։ Ուստի տարին ամփոփելիս չենք կարող չնշել որոշ ձեռքբերումներ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում, որտեղ ներկայացված են թվային ցուցանիշները։ • 2022 թվականին սպասարկվել է 20%-ով ավելի շատ հաճախորդ,• Թվային բանկինգի լիարժեք փորձառություն է ապահովվել 28%-ով ավելի շատ օգտատիրոջ համար,• Թողարկվել եւ տրամադրվել է 20%-ով ավելի շատ քարտ՝ դառնալով VISA համակարգի ամենախոշոր քարտ թողարկողը Հայաստանում,• Բանկի հաճախորդները սքանավորել են 3 անգամ ավելի շատ QR՝ վճարելով անհպում 14․000-ից ավելի վաճառակետերում,• Rocket Line-ից օգտվել է 50․000-ից ավելի հաճախորդ, դե իսկ Rocket Line 0%-ը գործում է ավելի քան 5000 վաճառակետում,• Թողարկվել է երկու նոր քարտատեսակ՝ Visa Business Platinum եւ Visa Travel՝ նախատեսված հատուկ բիզնեսի եւ ճանապարհորդությունների համար,• Մասնակցել մի շարք միջոցառումների, ինչպիսիք են Toon Expo 2022-ը, Gyumri Tech Week-ը, Silicon Mountains-ը,• Բանկը վճարել է երկու անգամ ավելի շատ հարկ՝ նպաստելով պետության զարգացմանը: «Չմոռանանք անդրադառնալ մեր թիմի ու հաճախորդների ամենասիրելի նախաձեռնության՝ «Մի դրամի ուժի» ձեռքբերումներին․ այս տարի նախաձեռնությունը դարձավ 2 տարեկան, իսկ հավաքված գումարի մասին հպարտությամբ կարող ենք ասել, որ արդեն հատել ենք 111 միլիոն դրամի շեմը՝ աջակցելով 9 շահառու կազմակերպությունների եւ հիմնադրամների, որոնք ամենաշատն ունեին դրա կարիքը։Տարվա վերջում որոշեցինք բազմապատկել մեր բարի գործերի թիվն ու նախաձեռնել «ԲարինԳործենք» արշավը, որի շրջանակում IDBank-ի եւ գործընկեր Իդրամ կազմակերպության ամանորյա նվերների համար նախատեսված բյուջեի մեծ տոկոսը ուղղեցինք բարեգործության՝ մարտահրավեր նետելով մեր գործընկերներին»,- ասված է բանկի հաղորդագրությունում։ Նշվում է, որ 2023 թվականի համար ավելի մեծ ծրագրեր են նախատեսվում․«Վստահ ենք, որ մեր գործընկերների եւ հաճախորդների հետ միասին կարող ենք հասնել շատ ավելի տպավորիչ արդյունքների՝ տրամադրելով լավագույն բանկային փորձառությունը մեր հաճախորդներին եւ լինելով լավագույն ընտրությունը մեր գործընկերների համար»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 16768