Երեւանում բացվել է հայկական դրամի հուշարձանը

22.11.2008 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Կենտրոնական բանկի շենքի մոտ բացվել է հայկական դրամի հուշարձանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ հայկական դրամը ծնվեց երկրի համար ծանր ժամանակաշրջանում, սակայն 15 տարվա ընթացքում հասցրեց կայացած արժույթ դառնալ:

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Դրամի հուշարձանի տեղադրման գաղափարը պատկանում է “Երեւան” ամսագրին:

Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Էդուարդ Շաղիկյանը:

Դիտում՝ 4527

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW