Չինաստանի արժեթղթերը կարգավորող հանձնաժողովը (CSRC) կդադարեցնի որոշ ոլորտների ընկերություններին թույլտվություն տրամադրել երկրի հիմնական ֆոնդային բորսաներում բաժնետոմսերի տեղաբաշխման համար:Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով կապիտալի շուկայում աղբյուրների տվյալները։Բանկիրների եւ փորձագետների խոսքով՝ CSRC-ն փորձում է ֆինանսական հոսքերը վերաուղղել դեպի այն ոլորտներ, որոնք, ըստ հանձնաժողովի, ռազմավարական նշանակություն ունեն տեխնոլոգիական անկախության ձգտող երկրի զարգացման համար։Ըստ FT-ի՝ կարգավորիչ մարմինն արդեն «կարմիր» կարգավիճակ է շնորհել պարենի արդյունաբերության ընկերություններին, ինչպես նաեւ այն կառույցներին, որոնք COVID-19-ը որոշելու համար թեստեր են արտադրում։ CSRC-ն առանձնացրել է նաեւ մի շարք «դեղին» ոլորտներ, մասնավորապես՝ հագուստի եւ կահույքի արտադրությունը: Նման ընկերությունների կողմից նախնական հրապարակային առաջարկների (IPO) համար դիմումները կենթարկվեն ավելի մանրամասն ուսումնասիրության:Վերլուծաբանները նշում են, որ ցուցակման ուղեցույցը փոխելու կարգավորիչի որոշումը հաստատում է Պեկինի ջանքերը՝ ապահովելու, որպեսզի երկրի ֆոնդային բորսաները ծառայեն ազգային օրակարգին: Կանոններն ուժի մեջ են մտնում՝ չնայած CSRC-ի կողմից բարեփոխումներ իրականացնելու խոստումներին՝ վերացնելու բաժնետոմսերի տեղաբաշխման համար նորմատիվ խոչընդոտները: Tweet Դիտում՝ 5026