ՀԷՑ-ից բացի այլ արտադրողից եւս հնարավոր է էլեկտրաէներգիա գնել
05.01.2023 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ lragir.am

Նրա խոսքով՝ շուկայի ազատականացումը հնարավորություն է տալիս, որ ցանկացած ոք կարողանա էլեկտրաէներգիա արտադրելու հզորություն հիմնադրել եւ շուկայում ազատորեն իր արտադրանքն արտադրել:
«Սա կարեւորագույն բարեփոխում է: Նախկինում կարող էին գնել միայն ՀԷՑ-ից, որի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը որոշում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ): Հիմա ցանկացած սուբյեկտ կարող է գնալ ու պայմանավորվել ցանկացած արտադրողի հետ, եւ գնի հետ կապված ՀԾԿՀ-ն արդեն որեւէ դերակատարում չունի: Այդ երկու սուբյեկտն են պայմանավորվում, թե սպառողն ինչ գնով է գնում էլեկտրաէներգիա:
Մենք ՀԷՑ-ի վրա դրել ենք պարտավորություն, որ պարտավոր է գնված էլեկտրաէներգիան որոշակի սակագներով տեղափոխել եւ հասցնել, խոչընդոտելու իրավունք չունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ իր հերթին նշել է, որ էլեկտրաէներգիայի բաշխումը ու փոխադրումն իրականացնում է Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը, որը բացառիկ իրավունք է, ինչը բնական մենաշնորհ է:
«Գործելու են կարգավորվող գներ, բոլորն իրավունք ունեն օգտվելու, ՀԷՑ-ը չի կարող մեկին մատուցել այդ ծառայությունը, մյուսին՝ ոչ»,- ասել է Գարեգին Բաղրամյանը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: