ԱՄՀ. Այս տարի ռեցեսիայի մեջ կհայտնվի համաշխարհային տնտեսության մեկ երրորդը

04.01.2023 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Կրիստալինա Գեորգիեւա #ռեցեսիա
2023 թվականին ռեցեսիայի մեջ կհայտնվի համաշխարհային տնտեսության մեկ երրորդը, կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան։

«Այս տարին ավելի բարդ կլինի համաշխարհային տնտեսության համար, քան նախորդը», - զգուշացրել է նա:

«Ինչո՞ւ: Որովհետեւ երեք խոշոր տնտեսությունները՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ Չինաստանը, միաժամանակ դանդաղում են։ Մենք ակնկալում ենք, որ համաշխարհային տնտեսության մեկ երրորդը կհայտնվի ռեցեսիայի մեջ»,- Գեորգիեւայի խոսքերն է մեջբերում Finmarket-ը։

Նա նշել է, որ նույնիսկ այն երկրներում, որտեղ տնտեսությունն անկում չի ապրի, «հարյուր միլիոնավոր մարդիկ դա կզգան որպես ռեցեսիա»:

Գեորգիեւայի խոսքով՝ մինչ ԱՄՆ-ն, ի վերջո, կարող է խուսափել ռեցեսիայից, իրավիճակն ավելի մռայլ է զարգանում Եվրոպայում, որը ծանր հարված է ստացել Ուկրաինայում ընթացող հակամարտությունից: «Եվրամիության կեսը կհայտնվի ռեցեսիայի մեջ»,- ասել է նա։

«40 տարում առաջին անգամ Չինաստանի տնտեսության աճը 2022 թվականին, ամենայն հավանականությամբ, կլինի գլոբալ աճի մակարդակում կամ դրանից ցածր: Մինչեւ COVID-19 համավարակը Չինաստանն ապահովում էր համաշխարհային աճի 35-40%-ը։ Այլեւս այդպես չի լինի»,- ասել է Գեորգիեւան։ Նրա կարծիքով՝ ասիական տնտեսությունների համար այժմ «բավականին լարված» ժամանակաշրջան է։

«Երբ ես զրուցում եմ ասիական երկրների առաջնորդների հետ, նրանք բոլորը սկսում են այն հարցից, թե ի՞նչ կլինի Չինաստանի հետ: Արդյո՞ք Չինաստանը կվերադառնա աճի ավելի բարձր տեմպերի»,- նշել է նա: Գեորգիեւան ակնկալում է, որ Չինաստանն աստիճանաբար կանցնի «ավելի բարձր տնտեսական ցուցանիշների եւ տարին կավարտի ավելի լավ արդյունքներով», քան սկսում է:

ԱՄՀ-ն կանխատեսում է, որ համաշխարհային ՀՆԱ-ն այս տարի կաճի 2,7%-ով՝ 2022-ին 3,2%-ով աճից հետո։
Դիտում՝ 13206
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW