Լեռնային Ղարաբաղին կհատկացվի 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն

29.12.2022 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #հումանիտար ճգնաժամ
Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակը օր օրի սրվում է: Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի:

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խանութների ցուցափեղկերը դատարկվել են: Հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում, հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձեւավորելու որոշում է կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:

«Նրա խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելը եւ անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու: Աշխատանքային խմբում կընդգրկվեն նաեւ Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաեւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղին կհատկացվի նաեւ 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն:

«ԼՂ ժողովրդին անհրաժեշտ հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է»,- ասել է նա:
Դիտում՝ 7607

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW