Արտարժույթ փոխարկող լավագույն բանկը ՀՀ-ում. «Եռակի լավագույն» Ամերիաբանկի նոր մրցանակը
28.12.2022 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամերիաբանկ

Հաղթողներն ընտրվել են` հաշվի առնելով գործարքների ծավալը, շուկայում մասնաբաժինը, համաշխարհային ծածկույթը, հաճախորդների սպասարկման որակը, մրցակցային փոխարժեքները եւ նորարարական տեխնոլոգիաների կիրառումը: Global Finance ամսագրի կողմից կարեւորվել են նաեւ բանկերի ներկայացրած տվյալները, ինչպես նաեւ ոլորտի վերլուծաբանների, ընկերությունների ղեկավարների եւ ՏՏ ոլորտի փորձագետների կարծիքները:
«Վերջին չորս տասնամյակի համար գնաճի աննախադեպ տեմպը կտրուկ ավելացրել է արտարժույթի շուկայի անկայունությունը։ Արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն գործընկերոջ ընտրությունն այժմ, առավել քան երբեւէ, կարեւոր է», – նշել է Global Finance ամսագրի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն: «Այս մրցանակը շնորհվում է այն բանկերին, որոնց արտարժութային գործառնություններ իրականացնող ստորաբաժանումներն այս փոփոխվող շրջանում իրենց հաճախորդների համար ապահովել են ճիշտ ուղղորդում եւ արդյունավետություն»:
«Մենք շատ ուրախ ենք ստանալ այս մրցանակը, որը վկայում է մեր բարձր արդյունավետության, արտարժութային շուկայում պրոակտիվ դերակատարման եւ գրանցած զգալի աճի մասին: Սա նաեւ մեր` արտարժութային գործունեությունն ընդլայնելու եւ բարելավելու շարունակական ջանքերի, հաճախորդներին արտարժույթի փոխարկման լավագույն լուծումներ տրամադրելու ձգտման ճանաչումն է»,- նշել է Ամերիաբանկի Արտարժութային եւ բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։
«Արտարժույթ փոխարկող լավագույն բանկ» մրցանակը վերջին համալրումն է 2022 թվականին Ամերիաբանկին տրված մրցանակների տպավորիչ ցանկում: Ավելի վաղ Ամերիաբանկը միջազգային առաջատար երեք ամսագրերի` Global Finance-ի, Euromoney-ի եւ The Banker-ի կողմից ճանաչվել էր տարվա «Լավագույն բանկը» Հայաստանում: Այս առթիվ բանկը մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Այն նվիրված է վերջին տարիներին բանկի ձեռքբերումների հետեւում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչեւ աշխատակիցներ:
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: