ԶՊՄԿ-ի համայնքային ներդրումները 2022 թվականին կազմել են մոտ 3,5 միլիարդ դրամ

28.12.2022 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԶՊՄԿ #համայնքային ներդրումներ

Ամփոփելով անցնող տարին` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն հրապարակել է Քաջարան եւ Կապան համայնքներում 2022թ. իրականացված սոցիալական ներդրումների ծրագրերը։

ԶՊՄԿ-ից հայտնել են, որ խոշորացված երկու համայնքում ընկերությունն իրականացրել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 3 միլիարդ 400 միլիոն ՀՀ դրամի ներդրում՝ տարբեր սոցիալական եւ համայնքային զարգացման ծրագրերում։

Կապան ընդլայնված համայնքում իրականացվել է ավելի քան 1 միլիարդ 919 միլիոն ՀՀ դրամի ներդրում, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման եւ սոցիալական շինարարության, առողջապահական եւ այլ ծրագրերում՝ ավելի քան 525 միլիոն դրամ։ Ավելի քան 1, 5 միլիարդ դրամի ներդրումներ իրականացվել են կրթության եւ զարգացման, սպորտի, մշակույթի, ինչպես նաեւ սոցիալական աջակցության ամենատարբեր ծրագրերում։  

Քաջարան ընդլայնված համայնքում իրականացվել է ավելի քան 1 միլիարդ 514 միլիոն դրամի ներդրում, որից ավելի քան 900 միլիոն դրամ ներդրվել է ենթակառուցվածքների զարգացման, սոցիալական եւ այլ շինարարական ծրագրերի մեջ։ Մոտ 600 միլիոն դրամ ներդրվել է սոցիալական աջակցության, կրթական, մշակույթի եւ սպորտի զարգացման ծրագրերում։  

2022 թվականի մանրամասները՝ ԶՊՄԿ-ի տեսանյութում։

Դիտում՝ 24098
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW