Պետնախարարը պարենային անվտանգության հարցեր է քննարկել գործարարների հետ

27.12.2022 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան #պարենային անվտանգություն
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող եւ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ։

Պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ խորհրդակցության մասնակիցները պատրաստակամություն են հայտնել կառավարության հետ համագործակցված աշխատել՝ ճգնաժամին միասնաբար դիմակայելու համար:

Գործարարներն առաջարկել են անհրաժեշտության դեպքում դիտարկել իրենց տնօրինության տակ գտնվող ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունը՝ առկա պաշարները պահպանելու եւ համաչափ բաշխելու հարցում:

Ռուբեն Վարդանյանը ողջունելի է համարել նրանց մոտեցումն ու դիրքորոշումը՝ ընդգծելով այս բարդ իրավիճակում առկա խնդիրների քննարկման եւ համատեղ լուծումներ գտնելու կարեւորությունը:
Դիտում՝ 3061

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW